Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ ներկայացված բողոքը

  Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը 
ճանաչող բանաձևի դեմ ներկայացված բողոքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

«Իմ բողոքն ուսումնասիրող Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ պատասխանը. «Սահմանադրական դատարանը չի ընդունել բողոքն ուսումնասիրման համար: Ներկայացված բողոքում հայցվոր կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել հիմնարար իրավունքների կամ դրան հավասարազոր իրավունքների խախտման վերաբերյալ»: Դատարանի որոշումն արդեն մեզ մոտ է»,- հայտարարել է Աքբաշը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]