Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը Լապշինի իրավունքները պաշտպանելու համար

ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը Լապշինի իրավունքները պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը  Բելառուսի կողմից Ադրբեջանին արձահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանելու համար: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է այդ երկրի իրավապահ մարմինների, գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության հետ: Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: Այդ հարցը մեր մշտական ուշադրության  կենտրոնում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զախարովան:

Նա նաև հավելեց, որ դատական գործընթացին ընդառաջ Ալեքսանդր Լապշինին տրամադրվում  է որակավորված փաստաբանական օգնություն: Փետրվարի 9-ին Լապշինին այցելել են Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Լապշինը ձերբակալման պայմանների հետ կապված դժգոհություններ չի հայտնել:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Արտահանձնումն արդեն կայացել է: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am