Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախի ՄԻՊ-ը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի վայրագությունները

 Արցախի ՄԻՊ-ը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է ապրիլյան պատերազմի 
ընթացքում Ադրբեջանի վայրագությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում  ներկայացրել է 2016թ-ի ապրիլյան պարտերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ իր զեկույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ ունեցած ասուլիսի ընթացքում Մելիքյանը շեշտել է, որ իր խնդիրը մարդու իրավունքներն են, ուստի չի անդրադառնում քաղաքական հարցերի: «Կներկայացնեմ մարդու իրավունքների խնդիրները մի երկրի տեսանկյունից, որը ճանաչված չէ: Չնայած, որ երկիրը ճանաչված չէ, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է զրկված լինեն իրավունքներից, նրանց իրավունքները պետք է հաշվի առնվեն: Մենք շատ արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ ունեցանք այսօր Եվրոպական խորհրդարանում, որոնց ընթացքում ես »,- նշեց Մելիքյանը` ներկայացնելով իր զեկույցից որոշ հիմնական դրույթներ:

Արցախի ՄԻՊ-ը, մասնավորապես, ընդգծել է ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների համակարգային բնույթը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը, ովքեր ընկան ադրբեջանցիների վերահսկողության տակ կամ կտտանքների են ենթարկվել կամ սպանվել ու խեղվել: Դա տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Մելիքյանը` հավելելով, որ այս ամենի վերաբերյալ ունեն փաստեր, լուսանկարներ և այլն:

«Կարծում եմ, որ այս իրավիճակը մտահոգիչ պետք է լինի նաև Եվրոպայի համար: Այստեղ կա Եվրոպայի ներգրավման խնդիրը: Չեմ խոսում պաշտոնական կամ ուղիղ ներգրավման մասին, այլ օրինակ մարդու իրավունքների պաշտպանների և ոլորտում աշխատողների ներգրավման մասին: Սա այն դեպքն է, երբ մենք տեսնում ենք մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավման պակաս, ինչը կարող է հանցագործությունների կատարողների մոտ տպավորություն ստեղծել, որ դրանցով որևէ մեկը հետաքրքրված չէ»,- ամփոփել է Ռուբեն Մելիքյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am