Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում և Իրանում կհիմնվեն արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակներ

Հայաստանում և Իրանում  կհիմնվեն արտադրանքի համապատասխանության 
գնահատման մարմինների գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ փետրվարի 11-ից 13-ը Իրան կատարած այցի նպատակներից էր իրանական կողմի հետ քննարկել Հայաստանում ԻԻՀ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակներ հիմնելու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում կայացել են հանդիպումներ Իրանի արդյունաբերական հետազոտությունների և ստանդարտների ինստիտուտի (ISIRI) նախագահի տեղակալի հետ։ Ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակներ բացելու վերաբերյալ` մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, ինչը կնպաստի հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին և կապահովի տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել նշված գրասենյակները բացել արդեն իսկ ընթացիկ տարվա մարտին (մինչև Նովրուզի ազգային տոնը): «Հալալ»-ի կողմից կկազմակերպվեն հյուրանոցների և ռեստորանների անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ։

 Համաձայնություն է ձեռք բերվել արտադրանքի և ծառայությունների համապատասխանության գնահատման ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու վերաբերյալ` երկուստեք հնարավորություն ստեղծելով համապատասխանության սերտիֆիկատներ տրամադրելու տնտեսվարող սուբյեկտներին:

Այդպիսով՝ հայկական արտադրանքի սերտիֆիկացումը կկազմակերպվի Իրանում, իսկ իրանական արտադրանքինը` Հայաստանում։ Նպատակն իրագործելու համար Հայաստանում կստեղծվեն լաբորատոր կարողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am