Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Apple-ի ղեկավարը հորդորել է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ

Apple-ի ղեկավարը հորդորել է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կեղծ նորությունները համարել Է համաշխարհային կարեւորագույն խնդիրներից մեկը եւ աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ Է արել միավորվել խոշորագույն կորպորացիաների հետ՝ կեղծ տեղեկատվության  դեմ արդյունավետորեն պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա պատմել Է The Telegraph-ում հրապարակված հարցազրույցում:   
Քուկի խոսքով՝ կեղծ նորությունների համաճարակը վիթխարի վտանգ Է թաքցնում իր մեջ, չԷ որ այն «սպանում Է մարդկանց գիտակցությունը», եւ պահանջում Է կոշտ միջոցների գործադրում իշխանությունների եւ խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների կողմից: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հաղթում Է նա, ով ընկնում Է քլիքների քանակի, այլ ոչ թե ճշմարտության հետեւից»,- հայտարարել Է նա:   
Apple-ի ղեկավարը նաեւ հավելել Է, որ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար բոլոր երկրների կառավարությունները պետք Է համատեղ ստեղծեն պաշտպանության հատուկ միջոցներ: «Մենք պետք Է փորձենք արմատախիլ անել կեղծ նորությունները՝ ըստ որում չչոքելով ազատության  եւ մամուլի բկին»,- նշել Է Քուկը:    
Նրա կարծիքով՝ այդ մոտեցումը կօգնի «հուսալի եւ ճշմարտացի զանգվածային լրատվամիջոցների» հաղթելուն: «Կեղծ նորությունների ժողովրդայնությունը կարճաժամկետ երեւույթ Է: Ես չեմ հավատում, որ մարդիկ իրոք դրանց տարածում են ցանկանում»,- եզրափակել Է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am