Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 06.02.2017

Սպասվող լրահոս. 06.02.2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ամփոփվել են 2017 թվականի հունվարին Հայաստանի սպառողական շուկայում գրանցված գնային փոփոխությունների արդյունքները: Այսօր` փետրվարի 6-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի, թե սպառողական շուկայում որ ապրանքներն են թանկացել, որոնք էժանացել: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ կներկայացնի սննդամթերքի շուկայում որակի հետ կապված «Սպառողների խորհրդատվության կենտրոն» -ի դիտարկումները:

Ինչպիսի՞ն է Հայաստանում տրանսպորտային փոխադրամիջոցների  ներկայիս վիճակը, որո՞նք են ոլորտի հրատապ խնդիրները: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը,  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ  Տիգրան Հովհաննիսյանը և «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը կանդրադառնան ոլորտի խնդիրներին:   

Դաշինքների, նոր միավորումների գործընթացը շարունակում է քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում մնալ: Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան,  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իրենց դիտարկումները կներկայացնեն նախընտրական վերադասավորումների վերաբերյալ: 

Հանրապետությունում փետրվարի 5-ից  օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է, դրան զուգահեռ  անցորդների համար խնդիր են դառնում շենքերից  կախված սառցաշերտերը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ Արմինե Համբարձումյանը կներկայացնեն Երևան քաղաքում շենքերից սառցալեզվակների հեռացման աշխատանքների արդյունքները, կներկայացնեն ցրտահարության դեպքերում առաջին օգնության վարքականոնները։

Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում  տեղի կունենա Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսի ժամանակ գիրքը  չի՛ վաճառվելու, այլ խաղարկվելու է: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am