Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Facebook սոցիալական ցանցը նշում է ստեղծման 13-ամյակը

Facebook սոցիալական ցանցը նշում է ստեղծման 13-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Facebook սոցիալական ցանցը փետրվարի 4-ին նշում է ստեղծման 13-ամյակը: Սոցցանցը ստեղծվել է 2004-ի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբում այն  նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել սոցցանցում։ Facebook-ը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Facebook այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Facebook -ը դարձավ լավագույն սոցիալական ցանցն ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում, որոնց թվին է պատկանում Google Orkut-ը՝ Հնդկաստանում, Mixi.jp-ը՝ Ճապոնիայում, CyWorld -ը՝ Հարավային Կորեայում, և Yahoo! Wretch.cc –ը՝ Թայվանում։

2012 թ. հոկտեմբերի տվյալներով Facebook -ն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am