Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի խոսքով` երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի խոսքով` երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացումը 
կնպաստի զբոսաշրջության  զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների  միջեւ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության, առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ԱԼ Քասեմին:

Նրա խոսքով` 2015 թվականին  Հայաստանում բացված  Էմիրությունների դեսպանատունն էլ ավելի նպաստեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Այժմ կան կազմակերպություններ, որոնք Հայաստանում աշխատում են առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտում, եւ առկա է ոչ անմիջական ներդրում էլեկտրաէներգետիկայի ոլորտում»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ այնպես, ինչպես Հայաստանի քաղաքացիներն են ողջունում էմիրատցիներին Հայաստանում, այնպես էլ վերջիններս ուրախ կլինեն հայերին տեսնել իրենց երկրում:

Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: ԱՄԷ մուտքի զբոսաշրջային այցագիրն արժե 96 ԱՄՆ դոլար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am