Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մշակող արդյունաբերության ծավալն աճել է 7.7 տոկոսով

Հայաստանում մշակող արդյունաբերության ծավալն աճել է 7.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին մշակվող արդյունաբերության ծավալը կազմել է 884 մլրդ 953.7 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 7.7 տոկոսով: Արդյունաբերության այս ճյուղում ընդգրկված 17 արտադրական ճյուղերից ընդամենը 3-ում է անկում գրանցվել:  4.8 տոկոսով նվազել է մանածագործական արտադրատեսակների արտադրությունը` կազմելով 466 մլն դրամ: Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը նվազել է 8.7 տոկոսով` կազմելով 8 մլրդ 715.1 մլն դրամ: Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը կազմել է 34 մլրդ 247.8 մլն դրամ` նվազելով 20.4 տոկոսով:

Զգալի աճ է գրանցվել նաև էլեկտրական սարքավորումների և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ճյուղերում՝ համապատասխանաբար աճելով 56 և 97.7 տոկոսներով: Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն ավելացել է 23.5 տոկոսով` կազմելով 135 մլրդ 103.4 մլն դրամ:

Սննդամթերքի արտադրությունը, որը կազմել է 287 մլրդ 257.3 մլն դրամ, աճել է 2.6 տոկոսով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am