Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինսկի քաղաքային դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը

Մինսկի քաղաքային դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողել դատախազի որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում: Մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի մասով) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»,-նշում է Զոհրաբյանը:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ովբնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

 Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինինհանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեականպատասխանատվության ենթարկելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am