Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Samsung-ը պլանավորում Է ավելի անվտանգ Galaxy Note 8 թողարկել

Samsung-ը պլանավորում Է ավելի անվտանգ Galaxy Note 8 թողարկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային  Կորեայի Samsung ընկերությունը մտադիր Է շարունակել Galaxy Note առեւտրանիշի ներքո սմարթֆոնների թողարկումը, նոր մոդելը՝ Note 8-ը, կլինի ավելի անվտանգ եւ ինովացիոն, հայտարարել Է ընկերության շարժական հեռախոսների ստորաբաժանման ղեկավար Դոնջին Կոհը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես լավագույն, ավելի անվտանգ եւ նորաստեղծական Note 8 կթողարկեմ»,- ասել Է Կոհը Cent պորտալին:
Հունվարի 23-ին Samsung-ը ներկայացրել Է իր արտադրանքի անվտանգության բարձրացման պլանը: Այսպես, ընկերությունը կատարելագործել Է կուտակչային մարտկոցների անվտանգության ստուգման ծրագիրը, բարելավել անվտանգության միջոցները, որոնք կարգավորում են սարքերի յուրաքանչյուր տարրի ստանդարտները, ներառյալ ընդհանուր կառուցվածքը եւ օգտագործվող նյութերը, ինչպես նաեւ ծրագրային ապահովումը:
Ավելի վաղ Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել Է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն Է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am