Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին՝ Նոր Հարավային Ուելսի 
վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի տիկին Բերեջիկլյան, 

 Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Ավստրալիայի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-ավստրալական բարեկամության ամրապնդման»:             

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am