Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:

ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի,  Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am