Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դինքի հիշատակը հարգել են նրա շիրիմի մոտ

Դինքի հիշատակը հարգել են նրա շիրիմի մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ հունվարի 22-ին հիշատակի արարողություն է կատարվել նրա շիրիմի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, արարողությանը մասնակցել են Դինքի այրին` Ռաքել Դինքը, նրա երեխաները, եղբայրները, մերձավորները, ինչպես նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:

Արարողության ավարտին Դինքի համար աղոթք է արվել: Նախարար Ավջըն վշտակցություն է հայտնել Դինքի ընտանիքին, ընկերներին, հայկական համայնքին, «Ակոս»-ի աշխատակիցներին, Թուրքիայում և դրա սահմաններից դուրս ապրող Դինքի ընկերներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հետևո՞ւմ է Դինքի սպանության դատական գործին` Ավջըն ասել է. «Դատական գործընթացը մինչև օրս շարունակվում է` միախառնված լինելով մի շարք այլ գործընթացների հետ: Տեսանք, թե ինչ տեսակի մթին խաղեր են խաղացվել այս ընթացքում: Աստված տա, որ սրան հաջորդած գործընթացն իրականացվի իրավունքին և արդարությանը հարիր պայմաններում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am