Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարտուսի նավահանգստում ռուսական ռազմանավերի ներկայությունը կմեծանա. պայմանագիրը 49 տարով է

Տարտուսի նավահանգստում ռուսական ռազմանավերի ներկայությունը կմեծանա. 
պայմանագիրը 49 տարով է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրած փաստաթղթի համաձայն` ռազմական նավերի տեղակայումը Տարտուսի նավահանգստում կընդլայնվի եւ հնարավորություն կունենա միաժամանակ ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ռեակտորներ կրող նավեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վեստի.ռու-ն:

Փաստաթուղթը նաեւ մուտքի հնարավորություն է ընձեռում դեպի Սիրիայի տարածքային ջրեր եւ նավահանգիստներ:
Համաձայնագիրը ուժի մեջ կլինի  49 տարի: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաջորդ 25 տարիների համար եւս, եթե փաստաթուղթը ստորագրած կողմերից որևէ  մեկը մեկ տարվա ընթացքում իր մտադրությունը դադարեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am