Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»

Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,-ասել Է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը եւ անսալ ժողովրդին»: 
Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել Է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:  
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝  Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am