Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի նախագահի ընտրությունները չեն քննարկվելու առաջիկա բանակցություններում. Ասադ

Սիրիայի նախագահի ընտրությունները չեն քննարկվելու առաջիկա բանակցություններում. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահի վաղաժամկետ ընտրություններ կամ դրանց անցկացման ժամկետներ չեն քննարկվելու ընդդիմության հետ առաջիկա բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:  
«Նախագահի պաշտոնաթողությունը, ինչպես եւ նրան ընտրելը ազգային հարց Է եւ վերաբերում Է յուրաքանչյուր սիրիացու… ուստի այդ հարցը չի քննարկվում ընդդիմության կամ որեւԷ կողմնակի պետության հետ… Դա Սիրիայի հարցն Է, որը կապված Է Սահմանադրության հետ: Ընտրությունների ժամկետը կամ դրանց վաղաժամկետ անցկացումն այժմ բանակցությունների սեղանին չեն»,-ասել Է նախագահը:
Ասադը նշել Է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, չի փախել, երբ Սիրիան սպառնալիքների Էր բախվում: Նրա խոսքով՝ ճգնաժամի ժամանակ պետության ղեկավարը պարտավոր Է իր ձեռքը վերցնել գործերն ու լուծել ճգնաժամը եւ միայն դրանից հետո կարող Է ասել՝ ցանկանում Է ինքն արդյոք հեռանալ կամ մնալ, եւ այդժամ սիրիական ժողովուրդը կկարողանա ասել իր «կողմ» կամ «դեմ» լինելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am