Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցը»

Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին Պեկինի նոր քաղաքագլուխ Է ընտրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Caixin գործարար հրատարակությանը: 
Նշվում Է, որ Չինաստանի մայրաքաղաքի նոր ղեկավար Է դարձել Ցայ Ցին, որը մինչ այդ Պեկինի քաղաքապետի պաշտոնակատարն Էր: 
Ցայ Ցիին ընտրելու որոշումն ընդունվել Է Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովում՝ տեղական օրենսդիր մարմնում կայացած քվեարկությամբ:
Ավելի վաղ Ցայ Ցին զբաղեցրել Է Անվտանգության կենտրոնական պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա Պեկինի քաղաքագլխի պաշտոնակատարն Էր 2016 թվականի հոկտեմբերի վերջից, երբ Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովն ընդունեց այն ժամանակվա քաղաքապետ Վան Անշունի պաշտոնաթողությունը: 
Ավելի վաղ South China Morning Post թերթը նշել Է, որ Ցայ Ցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am