Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը

ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրավոր հայտարարության մեջ հայտնել Է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը: 
Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն Էր, որը տնօրինում Է ֆինանսական հետախուզությունը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը: 
Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Է Սթիվեն Մնուչինին: Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ Է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ: 
«Ֆինանսների նախարարության ղեկավարման սահուն պահպանումն ապահովելու նպատակով» Շուբինը «հունվարի 20-ից» ժամանակավորապես կատարելու Է այդ գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Հայտարարության մեջ ճշտվում Է, որ Շուբինն այդ գործառույթները կատարելու Է «մինչեւ նոր նախարարի թեկնածության հաստատումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am