Ծանրամարտի տղամարդկանց և կանանց ընտրանիները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
11:56, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Այս հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Ծաղկաձոր եկել ենք հունվարի 18-ին, հավաքը կավարտենք հունվարի 31-ին»,-ասաց Ալավերդյանը:
Ծաղկաձորի հավաքին մասնակցում են նաև կանանց հավաքականի 17 ծանրորդ: Մարզուհիների հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին և կավարտվի փետրվարի 1-ին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում