Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրազիլիայում ավիաաղետից զոհվել է Petrobras-ի գործը հետաքննող դատավորը

Բրազիլիայում ավիաաղետից զոհվել է Petrobras-ի գործը հետաքննող դատավորը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի նահանգում ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանի անդամ Տեորի Զավասկին, որն զբաղվում Էր Petrobras նավթի-գազի պետական ընկերության շուրջը կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեորի Զավասկիի մահվան մասին Facebook-ում հայտնել Է նրա որդին: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հավաստել Է, որ Զավասկիի անունը կա ծովն ընկած ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, սակայն հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:  
Hawker Beechcraft C90GT տուրբապտուտակավոր երկշարժիչ ինքնաթիռը, որը հունվարի 19-ի ցերեկը մեկնել Էր Սան Պաուլուից, աղետի Է ենթարկվել Պարատի մունիցիպալիտետի մերձակայքում թռիչքից 80 րոպե անց: Օդանավի կործանման վայրում գտել են երեք զոհերի մարմիններ: 
Ինչպես հաղորդվում Է, ինքնաթիռը պատկանում Էր Emiliano հյուրանոցների հայտնի ցանցին:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը եռօրյա սուգ Է հայտարարել Տեորի Զավասկիի մահվան կապակցությամբ:  

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am