Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի վերացման մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի 
վերացման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկն սպանվել Է Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքին հասցված ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը:
«Հունվարի 12-ին ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկին՝ Աբդ ալ Ջալիլ ալ Մուսլիմիին՝ Սերակաբի (Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում գտնվող քաղաք) շրջանում ուղղորդված ավիահարվածի արդյունքում»,- ասված Է Քուկի հայտարարության մեջ: 
Դրանում նշվում Է, որ նա ծագումով Թունիսից Էր, ուսուցում Է անցել թալիբների մոտ 1990-ականների վերջին եւ ընդգրկուն ու տեւական կապեր ուներ «Ալ Քաիդայի» բազմաթիվ անդամների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am