Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանում կրկին անչափահաս է ինքնասպան եղել

Ադրբեջանում կրկին անչափահաս է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության  դեպքերը հաճախակի են դարձել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Հունվարի 18-ին ինքնասպան է եղել Ադրբեջանի Շաբրանի շրջանի Դաշըյաթաք քաղաքի բնակիչ,  11- ամյա Էլնուր Մութալլիմովը: Ինքնասպանություն է տեղի ունեցել նաև Ադրբեջանի Գյանջա քաղաքում, մահացածը 27-ամյա բնակիչ Էլվին Ալլահվերդիևն է:

Ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն, երկու դեպքերի առթիվ հետաքննություն է ընթանում:

Վերջին 2 օրերի ընթացքում Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 8 դեպք:

Ադրբեջանական փորձագետները երկրում բավականին հաճախակի դարձած ինքնասպանության դեպքերը քննելու համար առաջարկում են ստեղծել անկախ կենտրոն:

Փորձագետների պնդմամբ՝ պետական մարմինները շատ դեպքերում թաքցնում են ինքասպանությունների իրական պատճառները, որոնք կապված են լինում նյութական և այլ դժվարությունների կամ պետության պատասխանատվության ներքո գտնվող այլ հանգամանքների հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել: 

Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն` 2017-ին ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 27 դեպք, որից 4-ը կին, 1-ը` անչափահաս, ինասպանության փորձի 16 և ինքնահրկիզման փորձի 1 դեպք:

2017 թվականի սկզբից մինչև այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 3, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am