Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրան արտահանվող ապրանքների սերտիֆիկացման համար Հայաստանում ներկայացուցչություններ կբացվեն

Իրան արտահանվող ապրանքների սերտիֆիկացման համար Հայաստանում 
ներկայացուցչություններ կբացվեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Հայաստանից Իրան արտահանման ծավալների սահմանափակ լինելը կապում է հարևան երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ քայլեր են իրականացվում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության խոչընդոտների վերացման ուղղությամբ:

«Առևտրաշրջանառության ընթացակարգերի մասով լուծումներ են պայմանավորվել իրանական կողմի հետ: Դա հայկական ապրանքների սերտիֆիկացման խնդիրն է, որի շուրջ արդեն կա դրական արձագանք: Սերտիֆիկացման մարմինները համապատասխան կազմակերպություններ կամ ներկայացուցչություններ կբացեն Հայաստանում, ինչի արդյունքում հայկական ապրանքները տեղում կսերտիֆիկացվեն և ազատորեն մուտք կգործեն իրանական շուկա»,- ասաց Հովհաննես Ազիզյանը:

Փոխնախարարի խոսքով` Իրանի և Հայաստանի նախագահները բանկային փոխանցումների խնդրի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեցին, որպեսզի երկու երկրների կենտրոնական բանկերը համատեղ աշխատեն: Նրա համոզմամբ` այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի առաջընթաց կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am