Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը հասկացան, թե ինչ է կատարվել հայերի հետ. Եդվարդ Դանզիկյան

Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը հասկացան, թե ինչ է կատարվել հայերի հետ. 
Եդվարդ Դանզիկյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը սկսեցին հասկանալ, թե այդ երկրում ինչ է կատարվել հայերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց «Ակոս» պարբերականի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը` խոսելով Դինքի ֆենոմենի և Թուրքիայում նրա մտցրած փոփոխությունների մասին:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո նրա գաղափարները շատ ավելի տարածվեցին: Նրան սպանողները գուցե չէին մտածել այդ մասին: Դինքի հուղարկավորությանը մասնակցեց 100 հազար մարդ: Այդ օրվանից նա դարձավ այն մարդը, ում սկսեցին հղում անել և նրա գաղափարների մասին խոսել ամեն անգամ, երբ օրակարգում էր հայտնվում հայկական հարց»,- ասաց Դանզիկյանը` նշելով, որ Հրանտի ձայնը շարունակում է լսելի լինել ուժեղ ձևով:

«Նրա մահից հետո Թուրքիայի հասարակությունում ավելի շատ մարդիկ սկսեցին հասկանալ, թե հայերն ինչ են ապրել: Անգամ հայկական հարցի նկատմամբ պետության տեսակետում որոշ ժամանակ փափկացում նկատվեց: Սակայն վերջին տարիներին ականատեսն ենք հայկական հարցի վերաբերյալ պետական տեսակետում գրանված հետընթացին: Մեջլիսի նիստում ունեցած ելույթի պատճառով հայ պատգամավոր Գարո Փայլանի գլխին եկածն այս գործընթացի ամենակարևոր ապացույցն է»,- եզրափակեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am