Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը

Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Corriere Della Sera-ն: 
«Առաջարկությունն իրոք «սեղանին Է»,- պարզաբանել Է հրատարակության աղբյուրը:
Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար Է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում Է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել Է անունը չնշված գերմանացի մի  պաշտոնյա: 
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր Է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am