Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը
15:47, 19 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Corriere Della Sera-ն:
«Առաջարկությունն իրոք «սեղանին Է»,- պարզաբանել Է հրատարակության աղբյուրը:
Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար Է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում Է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել Է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր Է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում