Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գիտնականները նշել են վաղաժամ ծերացման պատճառները

Գիտնականները նշել են վաղաժամ ծերացման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեց կանայք, որոնք նվազ շարժուն ապրելակերպ են վարում, կյանքի ութ տարի են կորցնում: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Աշխատանքի արդյունքների մասին հոդվածը հրապարկվել Է American Journal of Epidemiology հանդեսում:  Դրա մասին համառոտ հաղորդում Է EurekAlert! կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Հետազոտությանը մասնակցել են 64-ից 95 տարեկան 1500 կանայք: Նրանց աջ ազդրին ամրացվել Է աքսելերոմետր, որը յոթ օրվա ընթացքում հետեւել Է գիտափորձի մասնակիցների ֆիզիկական ակտիվությանն ինչպես արթուն, այնպես Էլ օրվա գիշեր ժամանակ: Այնուհետեւ գիտնականները չափել են տելոմերների՝ քրոմոսոմների ծայրի հատվածների երկարությունը, որոնց կարճացումը կապված Է ծերացման հետ:  
Պարզվել Է, որ այն կանանց մոտ, ովքեր ֆիզիկական վարժություններով են զբաղվում օրական թեկուզեւ 30 րոպե, տելոմերներն ավելի երկար են եղել, քան նրանց մոտ, ովքեր վարել են նստակյաց կյանք: Դա վկայում Է, որ վերջինների բջիջները ծերանում են ավելի արագ: Իր հերթին, դա մեծացնում Է տարիքային այնպիսի լուրջ հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են քաղցկեղը եւ շաքարախտը:    
Տելոմերները բաղկացած են հաջորդականորեն կրկնվող ԴՆԹ-ների շարքից: Դրանք բազմացող քրոմսոմները պաշտպանում են վնասումից, սակայն բջիջի յուրաքանչյուր տրոհման ժամանակ կարճանում են: Համարվում Է, որ այդ գործընթացը կապված Է ծերացման հետ, չափազանց կարճ տելոմերներով բջիջները չեն կարողանում կատարել իրենց գործառույթը եւ մեռնում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am