Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում նոր զենքի մատակարարման շուրջ. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում նոր զենքի մատակարարման շուրջ. Իլհամ Ալիեւ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ Է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ, շահագրգռված Է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Դավոսում մասնակցում Է միջազգային տնտեսական համաժողովին: 
«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ Է հայտնի՝ որքան զարգացած Է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինության ձեռքերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում Է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց Է»,-նշել Է նա:
Նրա խոսքով՝ սպառազինությունների բնագավառում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նոր պարտավորագրերը «լավ» հեռանկարներ ունեն: 
«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, պարտավորագրեր են ստորագրված 5 մլրդ դոլարի սահմաններում, դրանց մեծ մասն արդեն իրացված Է»,-նշել Է Ալիեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am