Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աշոտ Տիգրանյանը Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան է այցելել

Աշոտ Տիգրանյանը Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան է այցելել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարան հունվարի  19-ին այցելել էր թանգարանին խիստ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության հնարավոր հովանավոր, ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Տիգրանյանը տեղում  զննել է Հայաստանի մշակույթի նախարարության մշակած նախագիծը:

Նախագծի համաձայն` նախատեսվում է թանգարանի մոտակայքում սանհանգույց, հուշանվերների փոքրիկ կրպակ, այցելուների համար կարճատև հանգստի գոտի կառուցել:

Թանգարանի մոտակայքում նաև փայտե կոճղերից Թումանյանի հերոսների քանդակներն են կերտվելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am