Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինասյանը քաղաքական դաշտը հասունացած է համարում

Մինասյանը քաղաքական դաշտը հասունացած է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն նպատակները, որ հետապնդում էին սահմանադրական բարեփոխումները, իրականություն են դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Սահմանադրական բարեփոխումների նպատակն այն է, որ յուրաքանչյուր դաշինք կամ քաղաքական ուժ փորձի շահել ժողովրդի այս կամ այն հատվածի վստահության քվեն»,- ընդգծեց Մինասյանը:

Պատգամավորը լիահույս է, որ խորհրդարանական ընտրությունները կընթանան թափանցիկ, իսկ ընտրությունների արդյունքները վիճահարույց չեն լինի:

«Ինչո՞վ է պայմանավորված իմ այս տեսակետը: Պայմանավորված է ՀՀԿ-ի դիրքորոշմամբ, քաղաքականությամբ, քաղաքական կամքով և նպատակով»,- նշեց նա:
Մինասյանը քաղաքական դաշտը հասունացած է համարում:

«Նախկինում գիտեինք, որ մեր ժողովրդի առանձին հատվածներ դժգոհ են եղել ընտրությունների արդյունքներից, և սա բնական է, քանի որ բացարձակ արժեքներ չեն լինում: Այժմ, այո, կարող ենք ասել, որ հասունացած է քաղաքական դաշտը»,- ասած նա:

Ըստ պատգամավորի, առանց քաղաքական տեսակետների անհամաձայնության չեն կարող ընտրություններ ընթանալ, և դա պետք է իրականանա քաղաքական դաշտում, ինչը և ձևավորում է քաղաքական նոր մշակույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am