Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է բացահայտել Դինքի սպանությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է բացահայտել 
Դինքի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին հորդորել է ի վերջո բացահայտել հանցագործությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsch Welle -ն, Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը նշել է, որ ի սկզբանե եղել են նշաններ այն բանի, որ Դինքի սպանությունը ազգայնամոլների փոքր խմբի ձեռքի գործը չէ:

Նա ընդգծել է, որ կան ապացույցներ հանցագործությունում պաշտոնյաների ներգրավվածության վերաբերյալ` նշելով, որ սպանության հետևում կանգնած անձինք պետք է դատապարտվեն: Միհրը ցանկություն է հայտնել, որ դատական գործը չշահագործվի քաղաքական նպատակներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am