Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկելու է գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ առաջնությունը

 Երևանում մեկնարկելու է գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում 2017 թ. հունվարի 20-22-ը անցկացվելու է գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը մասնակցելու են շուրջ 80 մարզիկ, որոնք մրցելու են oդամղիչ հրացան 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), օդամղիչ ատրճանակ 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), վազող թիրախ 10 մ (տղաներ 30+30 կրակոց, աղջիկներ 20+20 կրակոց) և վազող թիրախ 10 մ խառը վազք (տղաներ՝ 2 x 20 կրակոց, աղջիկներ՝ 2 x 20 կրակոց) մրցաձևերում: 

Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը հունվարի 24-ին 13-հոգիանոց կազմով մեկնելու է Մյունխեն՝ մասնակցելու միջազգային մրցաշարի: 

Նշենք, որ Մյունխենում մեր պատվիրակությանը միանալու է նաև հավաքականի անդամ Քրիստիան Լաուերը, որը Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ներկայացրել է միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում: Հրաձգության ՀՀ հավաքականը Մյունխեն է մեկնելու հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am