Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 2 երկրաշարժ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 2 երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍՊԾ դիտացանցը հունվարի 12-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հունվարի 12-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Հունվարի 14-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Ռուսաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Միսկինջա (Դաղստան) գյուղից 22 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հունվարի 14-ին Ֆիջիում՝ Նանդի քաղաքից 152 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հունվարի 18-ին 5.3-ից մինչև 5.7 մագնիտուդով 4 երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում՝ 2016 թվականին գրանցված ուժեղ երկրաշարժերի էպիկենտրոնային գոտում՝ Լ'Աքվիլա (մարզ Աբրուցո) քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է Աբրուցո մարզի 83-ամյա մի բնակիչ, մեկն էլ համարվում է անհետ կորած: Կան ավերածություններ, որոնց վերացման աշխատանքները դժվարանում են ձնառատ եղանակային պայմանների պատճառով: Ամբողջությամբ ավերվել է Ամատրիչե (մարզ Լացիո) քաղաքի միջնադարյան զանգակատունը: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի Աբրուցո, Լացիո, Մարկե մարզերի և մայրաքաղաք Հռոմի բնակչության կողմից: Անվտանգության նկատառումներից ելնելով Հռոմում դադարեցվել էր մետրոպոլիտենի աշխատանքը, փակվել են դպրոցներ և գրասենյակներ, այդ թվում՝ Ֆրոզինոնե (մարզ Լացիո) և Տեռնի (մարզ Ումբրիա) քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am