Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում

ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ավիացիան առաջին անգամ համատեղ օդային գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների դեմ Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Սիրիական կողմի հետ համաձայնեցված օդային գործողության մասնակցում են ՌԴ օդատիեզերական ուժերի հարվածային ինքնաթիռները, այդ թվում` չորս Սու-24Մ, չորս Սու-25 և մեկ Սու-34 ռմբակոծիչ, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորս F-16 և չորս F-4 օդանավեր: Ընդհանուր առմամբ պետք է ոչնչացվեն 36 օբյեկտներ»,- շեշտել է գեներալ Ռուդսկոյը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am