Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ հավելել, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների նորագույն պատմության մեջ՝ նշվելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ համատեքստում պարոն Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ անցած տարիներին հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում եւ ներկայում էլ շարունակում են տարբեր բնագավառներում պահպանել առաջընթացի տեմպերը:

Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները եւ գոհունակությամբ փաստել է, որ այդ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Դեսպան Յոգեշվար Սանգվանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը եւ Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն երկու պետությունների միջեւ առկա համագործակցության ներուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am