Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին
14:04, 18 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում նոր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինուժի տվյալներով` հարվածներ են հասցվել 145 թիրախի: Դրանց հետևանքով սպանվել է «իսլամական պետության» 17 ահաբեկիչ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում