Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մովսես Հակոբյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

Մովսես Հակոբյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի 
հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը: «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինված ուժերի միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստերից հետո գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am