Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը

Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված 
իր պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստան-Արգենտինա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արգենտինայի դեսպանատնից: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Երկու երկրները հաջողությամբ  համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական եւ մշակութային:

Արգենտինայում հայկական նշանավոր համայնքը, որն իր հաստատումից ի վեր, ամբողջությամբ ներգրավվել է մեր հասարակական կյանքում, իր արժեքավոր ավանդն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նպաստելով երկու ժողովուրդների ավանդույթների ու մշակույթի փոխադարձ ճանաչմանը եւ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Առանձնահատուկ այս օրը Արգենտինան ցանկանում է վերահաստատել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am