Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստրասբուրգում քննարկվել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը

Ստրասբուրգում քննարկվել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԽ քարտուղարության հետ համատեղ Ստրասբուրգում հունվարի 16-ին կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին, ով ամփոփեց նիստի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ անդամ պետությունների դեսպաններ, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչը, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, դիվանագետներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նիստին ներկայացվեցին Հայաստան-ԵԽ ԳԾ շրջանակներում իրականացված մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդական կառավարման ամրապնդմանը, ընտրական բարեփոխումներին, արդարադատության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականցման ընթացքը և ձեռքբերումները։ Անդրադարձ կատարվեց նաև հետագա անելիքներին, ուրվագծվեցին ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը։ Գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող լայն ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում։

Նույն օրը նախարար Արփինե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մույժնիեքսի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am