ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան
11:05, 18 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել Է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու Է, իսկ գորիլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում Էր: Նաեւ կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել Է 1956 թվականին: Նա դարձել Է աշխարհում առաջին գորիլան, որը ծնվել Է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի Է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլաների մայր Է դարձել, ինչպես նաեւ 16 գորիլաների տատիկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում