Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ատրպատականի թեմի եկեղեցիներում ընթերցվել է «Վերանորոգութեան տարի» հայտարարելու մասին Արամ Ա-ի կոնդակը

Ատրպատականի թեմի եկեղեցիներում ընթերցվել է «Վերանորոգութեան տարի» 
հայտարարելու մասին Արամ Ա-ի կոնդակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատրպատականի Հայոց թեմի եկեղեցիներում հունվարի 15-ին հանդիսավորապես ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, որով 2017 թվականը հայտարարվել է  «Վերանորոգության Տարի»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի Ազգային առաջնորդարանից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում, Վեհափառ Հայրապետի սրբատառ Կոնդակը Սուրբ Խորան բերւեց եւ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի միջոցով հանդիսաւորապէս ընթերցւեց ի լուր հաւատացեալների: Իսկ Ուրմիայում պատարագեց Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը, որը նաեւ Վեհափառ Հայրապետի հռչակագիրը ընթերցեց Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում:

Նորին Սրբութիւնը, տարիների աւանդութեան համաձայն, այս տարի եւս սոյն պատգամով հանդէս է գալիս, մեր բոլորի ուշադրութեանը յանձնելով կարեւոր մէկ բառ, որը ոչ միայն համազգային նշանակութեամբ, այլեւ համամարդկային առումով կարեւոր բառ է. Վերանորոգում: Վեհափառը Հայրական յորդորներով եւ մեր ժողովրդի զաւակներին ուղղած իր հայրապետական պատգամով, նախ վերարժեւորում է կատարում անցած 2016 տարին, իբրեւ Ծառայութեան Տարի:

Ի դէպ, ինչքա՛ն գեղեցիկ զուգադիպութեամբ, Ծառայութեան Տարւայ ընթացքում նաեւ տօնւեց Նորին Սրբութեան Կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 20-ամեակը, մեր ժողովրդի հաւաքական երախտագիտութիւնը յայտնելով մեր ազգի Մեծ Ծառային, որ համակ նւիրում իբրեւ շարունակում է իր անշահախնդիր ծառայութիւնը բերել մեր եկեղեցու, ազգին ու հայրենիքին:

Առաջնորդ Սրբազանը, նախքան Կոնդակի ընթերցումը յիշեցրեց ներկայ հաւատացեալներին, թէ՝ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նոր է վերադարձել տառապակոծ Սիրիայի Հալէպ հայաշատ պատմական քաղաքից, եւ Սիրիահայութեան վերականգնումի աշխատանքը հրամայական անհրաժեշտութիւն իբրեւ պատգամել մեր ժողովրդի բոլոր զաւակներին: Իսկ հիմա, բացւող Նոր տարին «Վերանորոգումի տարի» հռչակելով, ազգովին խրախուսում է մեզ բոլորիս, վերանորոգել ոչ միայն Սիրիահայութեան կեանքը, այլեւ՝ մեր համայն հայութեան կեանքը, աշխարհի չորս ծագերին:

Նորին Սրբութեան հռչակագիրը իր հոգեւոր ու ազգային բազմերես գլխակարգումներով հարուստ բովանդակութեամբ, բաժանւած է հինգ մասերի. ա) Վերանորոգումը՝ Աստւածաշնչի նպատակը, բ) Եկեղեցու առաքելութեան առանցքը, գ) Քրիստոնէական հայեցակէտով, դ) Ազգային հայեցակէտով, եւ ե) Դէպի վերանորոգում:

Վեհափառը խոր վերլուծումներով բացատրում է իւրաքանչիւր գլխակարգումի համար ի նկատի ունեցած գաղափարները, եւ ի վերջոյ կոչ է ուղղում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդներին, Ազգային իշխանութիւններին, մտաւորականներին, քաղաքական ղեկավարներին եւ մեր ազգի իւրաքանչիւր զաւակին, թէ՝ եկեղեցու, մշակոյթին մեր համայնքների ղեկավարներին պարտաւորութիւնն է, մեր ազգային կեանքից ներս շեշտել վերանորոգման առանցքային կարեւորութիւնը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am