Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ զինվորականները վարժանքների են մասնակցում Վրաստանում

Հայ զինվորականները վարժանքների են մասնակցում Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ զինվորականները եւ վրացի զինծառայողները մասնակցում են 25-օրյա վարժանքների, որոնք մեկնարկել են Սաչխերի (Իմերեթի տարածաշրջան) ռազմական ուսուցման դպրոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 
Հայ զինվորականների մասնակցության վերաբերյալ որոշումն ընդունվել Է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Հայ եւ վրացի զինվորականներից բացի, վարժանքներին մասնակցում են Լիտվայից եւ Ֆրանսիայից ժամանած զինծառայողներ՝ ընդամենը 14 մարդ: 
Ձմեռային վարժանքները բաղկացած են երկու փուլից: Նախ, զինվորականները ցուցակային զենքից հրաձգության մարտավարությունը կբարելավեն Օրֆոլոյի զորափորձարանի լեռնային տեղանքում: Վարժանքների երկրորդ փուլը  զինվորականների ուղեւորություն Է նախատեսում Գուդաուրի լեռնադահուկային առողջարան, որտեղ նրանց համար ծրագրված են  դահուկավազք, ապաստարանի պատրաստում, ձնահյուսի հետեւանքով տուժած մարդկանց որոնումներ ու նրանց տարհանում: Դասընթացի ավարտից հետո զինծառայողները կստանան վկայականներ եւ կրծքանշաններ: 
Սաչխերի ռազմական ուսուցման դպրոցը հիմնադրվել Է 2004 թվականին: 2010 թվականին, ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի որոշմամբ, դպրոցին տրվել Է ՆԱՏՕ-ի կրթության ու պատրաստության կենտրոնի կարգավիճակ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am