Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանում ՀՀ դեսպան Ղազարյանը պարգևատրվել է Սկիրնևիցեի «Վաստակի համար» անվանական մեդալով

Լեհաստանում ՀՀ դեսպան Ղազարյանը պարգևատրվել է Սկիրնևիցեի «Վաստակի 
համար» անվանական մեդալով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 13-ին աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` դրա կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Ղազարյանը մասնակցել է այդ առթիվ հրավիրված համայնքային խորհրդի հատուկ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Սկիրնևիցեի համայնքային իշխանություններին` արդյունավետ համագործակցության համար, ինչի արդյունքում 2016 թվականի մարտին հնարավոր դարձավ կազմակերպել «Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումները և «Հայաստանի մշակույթը և արվեստը» նկարչական մրցույթը, որի շրջանակներում Գլուխովի տարածաշրջանային քոլեջի մի խումբ ուսանողներ և մանկավարժներ 2016թ․ այցելեցին Հայաստան և հյուրընկալվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային քոլեջի կողմից:

Դեսպան Ղազարյանը նշեց նաև, որ 2017 թվականը հոբելյանական է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման առումով` ներկաներին հրավիրելով մասնակցել դեսպանության և գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

Նույն օրը Սկիրնևիցե համայնքի խորհրդի կողմից համայնքի կազմավորման 150-ամյակի առթիվ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը պարգևատրվել է «Վաստակի համար» անվանական մեդալով, որը նրան հանձնեցին Սկիրնևիցեի համայնքի ղեկավար (ստարոստա) Միրոսլավ Բելինան և համայնքային խորհրդի նախագահ Թերեզա Յեդրաշեկը:

«Վաստակի համար» մեդալը Սկիրնևիցեի համայնքի բարձրագույն պարգևներից է, որով պարգևատրվել են նաև ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ԼՀ Սեյմի պատգամավոր Դորոտա Ռուտկովսկան, համայնքի խորհրդի ներկա և նախկին անդամներ, ղեկավարներ և համայնքի կյանքում նշանակալի դերակատարում ունեցած մի շարք այլ գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am