Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրղզստանի կողմից մաքսային օրենսգիրքը չստորագրելը չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա

Ղրղզստանի կողմից մաքսային օրենսգիրքը չստորագրելը չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի 
գործունեության վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի չստորագրելը կապված է եղել ոչ նորմատիվ փաստաթղթերի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:  Նրա խոսքով` այն չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա:

«Ըստ երևույթին, Ղրղզստանի մեր գործընկերներն ավելի մասնամասն են ուսումնասիրում փաստաթղթերը: Մաքսային օրենսգիրքը առանցքային փաստաթուղթ է, որը բավականին երկար և համառ աշխատանքի արդյունք է: Հույս ունենք, որ Ղրղզստանի կողմից օրենսգրքի ստորագրման գործընթացը կլուծվի ապագայում, և մենք այս տարի նոր մաքսային ռեժիմով գործունեություն կծավալենք»,- ասաց Տատյանա Վալովայան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am