Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա մեկ զոհ

Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում ոստիկաններ տեղափոխող ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Հարձակման ժամանակ ոստիկանական մեքենան պայթեցվել է, ինչի արդյունքում 1 ոստիկան սպանվել է, 9-ը` վիրավորվել:

Նախնական տվյալներով՝ ոստիկանական մեքենայի վրա հարձակման մեջ մեղադրվում են Քրդստանի բանվորական կուսակցության(PKK)  զինյալները:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց  հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK)  հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից  տեղափոխելու է բնակավայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am