Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր երեխաների սեռական բռնության ենթարկած տղամարդը

Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր երեխաների սեռական բռնության ենթարկած տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի ոստիկանությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով ձերբակալել Է 38-ամյա մի դերձակի, որը խոստովանել Է, որ 14 տարվա ընթացքում բռնության Է ենթարկել ավելի քան 500 անչափահաս աղջիկների: Ինչպես մամուլին հայտնել Է մայրաքաղաքի ոստիկանության սպա Օմվիր Սինգհը, իրավապահները մանկապիղծի հետքի վրա են ընկել՝ հետաքննելով դպրոցական աղջիկների վրա կատարված  հարձակումների մի քանի դեպք: 
«Մեղադրյալը մեզ խոստովանել Է, որ որպես կանոն աչքի տակ ունեցել Է 7-ից մինչեւ 10 տարեկան աղջիկների: Նա ընտրում Էր  աղջկա, որը մենակ Էր դպրոցից տուն գնում, նրան մոլորեցնում Էր, ասելով, թե նրա հայրը իրեն խնդրել Է հագուստ կամ այլ իրեր հանձնել նրան, եւ աղջկան տանում Էր ամայի վայր»,-ոստիկանի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:
Ձերբակալված Սինուլ Ռաստոգին հինգ երեխաների հայր Է, նա ավելի վաղ արդեն ձերբակալվել Էր անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար եւ վեց ամիս անցկացրել բանտում: Հանցագործն աղջիկների վրա հարձակվում Էր հիմնականում Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում եւ հարեւան տարածաշրջաններում:  
Տեղական ԶԼՄ-ների կարծիքով՝ հանցագործին կարող Էր օգնել այն, որ ավանդական Հնդկաստանում բռնաբարության զոհերը եւ նրանց ընտանիքները շատ հաճախ իրենք են փորձում թաքցնել նման հանցագործությունները, որպեսզի աղջկա անունը «չարատավորվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am