Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանը կիսել է մրցանակը քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ

Հենրիխ Մխիթարյանը կիսել է մրցանակը քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսել է իր ամսվա լավագույն գոլի մրցանակը «Սանդերլենդ»-ի քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ:

«Պատիվ է արժանանալ ամսվա լավագույն գոլի մրցանակին: Ես կցանկանայի այն կիսել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Սանդերլենդ»-ի երկրպագուի հետ: Ինչ հրաշալի գոլ էր, Բրեդլի Լոուերին: Մնա ուժեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքի էջում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ: Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am