Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում սկսվել է ռեկորդային ամանորյա ուղեւորափոխադրումների տարեշրջանը

Չինաստանում սկսվել է ռեկորդային ամանորյա ուղեւորափոխադրումների տարեշրջանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հունվարի 13-ին մեկնարկել Է «Չունյուն»-ի՝ ռեկորդային ամանորյա ուղեւորափոխադրումների տարեշրջանը: 2017 թվականին տարեշրջանը կտեւի 40 օր՝ հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 21-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չունյուն»-ը համարվում Է աշխարհում խոշորագույն միգրացիոն երեւույթը:  Ավելի վաղ ՉԺՀ-ի բարեփոխումների եւ զարգացման պետական կոմիտեն հայտնել Է, որ այս տարի «Չունյուն»-ի ընթացքում Չինաստանի տրանսպորտային համակարգը կտեղափոխի 2,978 մլրդ ուղեւորների, ինչը 2,2 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Չինաստանի բնակիչներն ամանորյա տոների օրերին կատարել են մոտավորապես 2,91 մլրդ ուղեւորություն: 2015 թվականին «Չունյուն»-ի ժամանակ ուղեւորահոսքը կազմել Է շուրջ 2,8 միլիարդ:  
ՉԺՀ-ի բարեփոխումների եւ զարգացման պետական կոմիտեի հաշվարկների համաձայն, ավտոփոխադրամիջոցներից կօգտվի 2,52 մլրդ ուղեւոր (1 տոկոսով ավելի, քան 2016 թվականին), երկաթուղային փոխադրամիջոցներից՝ 356 միլիոն, աճն անցյալ տարվա համեմատությամբ կկազմի 9,7 տոկոս, ավիացիայից՝ 58,3 մլն ուղեւոր, ինչը 10 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից: Եվս 43,5 մլն ուղեւորների կփոխադրի ջրային տրանսպորտը:
Ամանորյա ուղեւորափոխադրումների ժամանակաշրջանը կապված Է «Չունցզե»-ի՝ լուսնային օրացույցով Գարնան կամ Նոր տարվա տոնի հետ: 2017 թվականին Չինաստանում պաշտոնական ամանորյա տոները կտեւեն հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 2-ը ներառյալ: 2017 թվականը, ըստ արեւելյան օրացույցի, Հրեղեն Աքաղաղի տարին Է: 
Ավելի վաղ Ctrip չինական տուրօպերատորը տեղեկացրել Է, որ 2017 թվականին «Չունցզե» ամանորյա տոների ժամանակաշրջանում չինաստանցի զբոսաշրջիկները արտասահմանում կծախսեն մոտավորապես 14,5 մլրդ ԱՄՆ-ի դոլար:
ՉԺՀ-ի զբոսաշրջության հարցերի պետական կոմիտեի կանխատեսման համաձայն, տոնական շաբաթվա ընթացքում շուրջ 6 մլն չինացիներ հանգստանալու կմեկնեն արտասահման: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին այս ցուցանիշը կազմել Է մոտավորապես 5,2 միլիոն, ինչը 10 տոկոսով ավելի Է, քան 2015 թվականին: 2016 թվականին «Չունցզե»-ի ժամանակաշրջանում չինացի զբոսաշրջիկներն արտասահմանում ծախսել են 90 մլրդ յուան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am