Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը մեծ արձագանք է ստացել

«Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը մեծ արձագանք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ դրա առիթը դարձավ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման մեծ արձագանքը:

«2016 թվականին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական 8-րդ համագումարը, որի երկու օրն անցկացվեց Արցախում: Այդ ժամանակ միտք հղացավ սկսել շարժում` հանուն Արցախի: Գաղափարը կոնկրետ ծրագրի տեսք ստացավ և ձևավորվեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը: Մենք չէինք սպասում, որ շարժումը մեծ արձագանք կգտնի Սփյուռքում, հայկական տարբեր կառույցներում: Ահա այդ մեծ արձագանքն էլ նպաստեց, որ Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարի Արցախի տարի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգվայում և այլ երկրներում այս շարժումը դարձել է հայ համայնքի գլխավոր նպատակներից մեկը:

«Գերմանիայ հայ համայնքը 25 տոննա հումանիտար բեռ է ուղարկել, որը շուտով կհասնի Արցախ: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կրթական հաստատությունները: Դպրոցներից մեկում երեխաներն իրենց օրապահիկից գումար են առանձնացնում, միրգ են գնում, որից պահածո են պատրաստում և, այն վաճառելով, գումար են հավաքում Արցախ ուղարկելու համար: Մեկ այլ օրինակ, Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված 81-ամյա տատիկի պատմությունը, ով մեր միջոցով պարբերաբար ծանրոցներ է ուղարկում զորամասեր»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրը նյութականին չի վերաբերում, կարևորը Արցախին ինչ-որ բանով օգնելն է, այդ գաղափարի շուրջ հայերին համախմբելը:

Նյութական օգնությունից բացի, տարվա ընթացքում Արցախում նախատեսվում են տարբեր միջոցառումներ: Մասնավորապես, հունիսին նախատեսվում է անցկացնել «Քեզ համար Արցախ» մեծ համերգային փառատոնը: Ելույթ կունենան Սփյուռքից ժամանած և' մանկական, և' մեծահասկաների երգի պարի խմբեր:

Սերժ Սրապիոնյանը նկատեց, որ շարժումը որոշ լրատվամիջոցներով ճիշտ բացատրությամբ չներկայացվեց:

«Տարածվեցին հարցապնդումներ այն մասին, թե հայությունն Արցախին միշտ էլ օգնում է, ի՞նչ իրավունք ունի նախարարությունը հաշիվ պահանջելու, թե որևէ մեկն ի՞նչ է անում Արցախի համար: Դա որևէ մեկից հաշիվ պահանջելու նպատակ չի հետապնդում: Ոչ մի անհատից, ոչ մի կազմակերպությունից հաշիվ պահանջելու միտում չկա: Նպատակը մեկն է, որ ամեն մարդ իր մեջ արթուն պահի Արցախին օգնելու միտքը: Շարժումը ենթադրում է համախմբում հանուն Արցախի»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am